Ասրիյան Գայանե
Գայանեն ծնվել է 1990 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սովորել է ծննդավայրի №2 միջնակարգ դպրոցում։
2007-2011թթ․ սովորել է Արցախի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում ու ստացել բանասիրության և մանկավարժության բակալավրի աստիճան։
2011-2013թթ․ Գայանեն սովորել է Երևանի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում ու ստացել բանասիրության մագիստրոսի աստիճան։
2015 թվականից Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան №1 հիմնական դպրոցում աշխատել է որպես հայերենի ուսուցչուհի։
Գայանեն ունի 8 տարվա մանկավարժական փորձ։ Այդ ընթացքում մասնակցել է վերապատրաստումների։ Անց է կացրել դասապատրաստում տարբեր դասարանի աշակերտների հետ, տարբեր տարիքի երեխաների հետ պարապել է որպես կրկնուսույց։
Հեռավար դասավանդել է քովիդի ժամանակ, 2020 թվականի պատերազմի և հետպատերազմյան շրջաններում։ Դասը վարում է հիմնականում zoom հարթակում՝ համընթաց օգտագործելով տեքստային խմբագրիչներ, տեսասահիկներ, օնլայն գործիքներ (kahoot, quizizz, wordwall, canva և այլն), տարբեր տիպի օժանդակող միջոցներ։
Մարդկանց մեջ գնահատում է ազնվությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը։
Իր հոբբիներից ամենից շատը սիրում է երաժշտության ներքո ամիգուրումի գործել, լեզու սովորել, ընթերցել։
Գայանեն հավատում է, որ կարելիի սահմաններում անկարելի ոչինչ չկա, պետք է երազել ու հավատքով իրագործել։ Այն համոզմանն է, որ մարդը իր կյանքի ընթացքում անընդհատ պետք է սովորի ու զբաղվի ինքնակրթությամբ, ունենա իր ոգեշնչման աղբյուրը։
Գայանեն կարծում է, որ լավ արդյունքի հասնելու համար ուսուցիչը պետք է գտնի իր աշակերտին մոտիվացնելու բանալին։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին (ազատ), անգլերենին (B1), իսպաներենին (A1-A2):
Ամրագրել դաս