One-time tutoring support

Դասախոսի մեկանգամյա աջակցություն

Ձեզ անհրաժե՞շտ է աջակցություն անցած թեմաների վերանայման, տնային առաջադրանքների պատրաստման կամ քննություններին լավ պատրաստվելու համար։ Ամրագրե՛ք ձեր առաջին դասը։

Recurring tutoring support

Կրկնուսույցի աջակցություն

Շարունակական ուսուցում՝ դասընթացի շաբաթական պլանավորման հիման վրա։ Պլանավորե՛ք Ձեր դասը Ձե՛զ համար առավել հարմարավետ ժամանակացույցով։ Հարմարեցրե՛ք ուսուցման բովանդակությունն ու հաճախականությունը Ձեր կարինքերին։

Self-paced learning

Ինքնուրույն ուսուցում FREE

Մասնակցե՛ք ինքնուրույն ուսուցման՝ մեր կողմից մշակված անընդհատ թարմացվող ծրագրերին։ Սովորեք ե՛րբ ցանկանում եք, որքա՛ն ցանկանում եք և որտեղի՛ց ցանկանում եք։ Մասնակցի՛ր և ընդգրկվի՛ր առաջատարների ցուցակներում։

Ինչպես է սա աշխատում

Մեզ մոտ դասավանդում են ընտրության ընթացակարգով անցած լավագույն ուսուցիչները, որոնք դասավանդում են դպրոցական բոլոր առարկաները բոլոր մակարդակների և դասարանների համար՝ տարբեր լեզուներով։

Դասավանդող կամ դասընթաց գտնելու գործընթացն այնքան պարզեցված է, որ Դուք կարող եք այն ինքնուրույն իրականացնել մի քանի րոպեում ։ Մեր հարթակն ունի Ձեզ համար անհրաժեշտ բոլոր գործառույթները՝ հաղորդագրությունների համակարգ, աուդիո և վիդեո հաղորդագրություներ, վիրտուալ գրատախտակ և այլն: Նշենք, որ մենք ունենք նաև անվճար դասընթացների ընտրանի։ Ահա՛ այն երեք պարզ քայլերը, որոնցով կարելի է սկսել.

1. Դիտե՛ք և ընտրե՛ք Ձեր կարիքներին և մակարդակին համապատասխանող դասընթացը կամ ուսուցչին
2. Գրանցվե՛ք և լրացրե՛ք անվճար փորձնական դասի հայտը
3. Որպեսզի սկսեք, ամրագրե՛ք դասաժամը ուսուցչի հետ և միացե՛ք ժամանակին

Հիշե՛ք, որ Հայաստանի հեռավար ուսուցման թիմը միշտ այստեղ է՝ օգնելու Ձեզ ցանկացած հարցի դեպքում: Կոնտակտները գտնվում են էջի վերևում:

How does it work?

Կրկնուսուցման մեր դասընթացները

Մենք առաջարկում ենք կրկնուսուցման հետևյալ դասընթացները

A course image
Ֆրանսերեն

Ֆրանսերեն բոլորի համար

Սույն դասընթացը ներառում է ֆրանսերեն լեզվի քերականության, հնչյունաբանության և բանավոր խոսքի ուսուցում և կիրառություն։ Գրավոր տեքստի ընկալում և վերարտադրություն:

  Աղաջանյան Ռայա
A course image
Քիմիա

Ընդհանուր քիմիա, անօրգանական քիմիա և օրգանական քիմիա

Քիմիա միջին և ավագ դպրոցների աշակերտների համար, քիմիա դիմորդների համար և հետաքրքրաշարժ քիմիա դպրոցականների համար

  Մոսինյան Նունիկ
A course image
Անգլերեն լեզու

Անգլերենի խոսակցական դասեր բոլորի համար։ Բարելավե՛ք Ձեր խոսքը:

Այս դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ միջին մակարդակի ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց խոսակցական հմտությունները: Ուսանողները կսովորեն, թե ինչպես փոխազդել իրական կյանքի տարբեր իրավիճակներում:

  Մամիկոնյան Նաիրա
A course image
Կենսաբանություն

Կենսաբանություն ավագ դպրոցի համար

Սույն դասընթացը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար, որը ուսուցանում է կենսաբանության այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ գենետիկա, էկոլոգիա, էվոլյուցիա, անատոմիա, կենդանաբանություն և բուսաբանություն: Հիմնական նպատակը կենսաբանության խորը ընկալումն է: Այս դասընթացը ներառում է նաև վարժություններ և առաջադրանքներ։

  Մուրադյան Նարինե
A course image
Հայոց լեզու

Հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու և գրականություն միջին և ավագ դպրոցների համար: Սույն դասընթացը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հնչյունաբանություն, բառագիտություն, իմաստաբանություն, ոճագիտություն, քերականություն, գրականության տեսություն, գրականության պատմություն:

  Սարոյան Ռուզաննա
A course image
Հայոց լեզու

Հայերեն տարրական, միջին և ավագ դպրոցների համար

Դասընթացը ներառում է հայոց այբուբենի ուսուցում, հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, խոսքի մշակույթ։

  Ասրիյան Գայանե
A course image
Անգլերեն լեզու

Անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացում

Սա համապարփակ դասընթաց է, որի ընթացքում Դուք Ձեռք կբերեք իրական կյանքի տարբեր իրավիճակներում արդյունավետ հաղորդակցման համար անհրաժեշտ լեզվական բոլոր հմտությունները։

  Թոփչյան Լուսինե
A course image
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

Microsoft SQL Server

Այս ներածական դասընթացում դուք կսովորեք Microsoft SQL տվյալների շտեմարանի բոլոր կարևոր դրույթները։

  Dr. Հարությունյան Սուսաննա
A course image
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

Սովորի՛ր Linux

Դասընթացի ընթացքում Դուք կսովորեք Linux համակարգի ադմինիստրատորի ամենահաճախ օգտագործվող հրահանգները։

  Dr. Հարությունյան Սուսաննա
A course image
Աշխարհագրություն

Աշխարհագրություն միջին և ավագ դպրոցների համար

Սույն դասընթացը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ընդհանուր տեղեկություններ աշխարհագրական թաղանթի, կառուցվածքի մասին, մայրցամաքների և օվկիանոսների նկարագրությունը, հասարակական աշխարհագրությունը, տարածաշրջանները և երկրները, Հայաստանի աշխարհագրությունը, բնապահպանական հիմնախնդիրները։

  Ղազարյան Անահիտ
A course image
Հայոց լեզու

Հայոց լեզու և գրականություն բոլորի համար

Միասին կուսումնասիրենք հայոց լեզուն քերականական իր բոլոր բաժիններով՝ հնչյունաբանություն, ուղղագրություն, քերականություն՝ զարգացնելով ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքը։ Դասերը կանցկացվեն ակտիվ քննարկման և ուսուցողական խաղերի մեթոդով։

  Աբգարյան Սուսաննա
A course image
Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա ավագ դպրոցի համար, անհատական մոտեցում: Երկրաչափություն, հանրահաշիվ և մաթ-անալիզի տարրեր։

  Հակոբյան Արմեն
A course image
Շախմատ

Շախմատի դասընթացներ գրոսմայստերից

Այս դասընթացը ուսանողներին հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել շախմատային խաղի իրենց մակարդակը: Դուք կսովորեք տակտիկական տարբեր գլուխկոտրուկներ, վերջնախաղեր, միջնախաղեր, տարբեր տեսական մոտեցումներ և այլն։

  GM Հարութունյան Գևորգ
A course image
Անգլերեն լեզու

Դպրոցի ավարտական ​​և բուհական ընդունելության քննություն

Այս դասընթացը ներառում է անգլերենի բոլոր մակարդակները՝ A2-ից մինչև C1: Դուք կբարելավեք Ձեր լեզվական հմտությունները ինտենսիվ վարժությունների միջոցով:

  Մամիկոնյան Նաիրա
A course image
Կենսաբանություն

Կենսաբանություն ընդունելության համար

Ավագ դպրոցի վերջին տարում կենսաբանություն առարկայի բուհական ընդունելության այս դասընթացը բաղկացած է համապարփակ ծրագրից և առավելագույնս լավ կնախապատրաստի ավագ դպրոցի աշակերտներին ընդունելության քննություններին։

  Մուրադյան Նարինե
A course image
Կենսաբանություն

Կենսաբանություն

Միջին դպրոցի կենսաբանություն, որն ընդգրկում է կենսաբանության հիմնական թեմաները, ներառյալ բջջային կենսաբանությունը, գենետիկան, էկոլոգիան, էվոլյուցիան և այլն: Հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ կենսաբանությունը որպես գիտություն։

  Մուրադյան Նարինե
A course image
Շախմատ

Շախմատ

Շախմատ խաղացեք ինձ հետ, եթե ցանկանում եք զարգացնել և բարելավել ձեր կենտրոնացման ունակությունը, արագ մտածողությունը և համբերությունը:

  FM Սարգսյան Շուշաննա
A course image
Հայոց լեզու

Հայերեն՝ յուրաքանչյուրի համար

Դասընթացը նախատեսված է հայոց լեզվի ավարտական և միասնական քննություն հանձնող աշակերտների համար, հայերենով հետաքրքրված յուրաքանչյուր մարդու համար։ Ներառում է հայոց լեզվի բոլոր բաժինների ուսուցանում մատչելի լեզվով և հետաքրքիր հնարներով ՝ նպատակ ունենալով սեր արծարծել հայերենի և նրանով ստեղծված բարձրարժեք գրականության նկատմամբ։

  Բաղդասարյան Ալինա
A course image
Անգլերեն լեզու

Անգլերենի բանավոր և գրավոր խոսքի զարգացում

Սույն դասընթացը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հնչյունաբանությունը, բառապաշարը և քերականությունը:

  Մխիթարյան Տաթև
A course image
Գերմաներեն լեզու

Սովորել գերմաներեն

Գերմաներենի այս դասընթացը ներառում է մի քանի ծրագրեր, որոնք կարող են հարմարեցվել սովորողի անհատական ​​կարիքներին: Դասընթացները ներառում են լեզվի հետևյալ ոլորտները՝ խոսել, լսել, կարդալ, գրել:

  Խաչատրյան Նաիրա
A course image
Անգլերեն լեզու

Վարժ բանավոր խոսքի դասընթաց

Այս դասընթացը նպաստում է անգլերենի Ձեր խոսքի սահունությանը սկսնակ մակարդակից մինչև ամենաբարձր։ Դուք կսովորեք շփվել օտարերկրացիների հետ տարբեր թեմաների շուրջ:

  Պրոֆ. Մելիք–Ադամյան Մարինե
A course image
Ֆրանսերեն

ֆրանսերեն միջին և ավագ դպրոցների, քոլեջների, բարձրագույն ուսումնական հաստատությունների համար

Սույն դասընթացը ներառում է մասնագիտական թեմաների, լեզվաբանական, հնչունաբանական ու քերականական նյութի ուսուցում, բանավոր և գրավոր խոսքի հմտությունների զարգացում: Այն ներառում է ինչպես դպրոցական, այնպես էլ համալսարանական ծրագիր:

  Սարգսյան Լուսինե
A course image
Անգլերեն լեզու

Անգլերեն միջին և ավագ դպրոցների, քոլեջների, բարձրագույն ուսումնական հաստատությունների համար

Սույն դասընթացը ներառում է մասնագիտական թեմաների, լեզվաբանական, հնչունաբանական ու քերականական նյութի ուսուցում, բանավոր և գրավոր խոսքի հմտությունների զարգացում: Այն ներառում է ինչպես դպրոցական, այնպես էլ համալսարանական ծրագիր:

  Սարգսյան Լուսինե
A course image
Մաթեմատիկա

Գծային հանրահաշիվ

Գծային հանրահաշվի դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ վեկտորային հանրահաշիվ, կոմպլեքս թվեր, գծային հավասարումների համակարգեր, մատրիցային գործողություններ, որոշիչներ և այլ թեմաներ։

  Dr. Հակոբյան Նեկտար
A course image
Անգլերեն լեզու

Անգլերեն բոլորի համար

Անգլերենի ընդհանուր դասընթացները կդասավանդվեն 5 մակարդակով՝ սկսնակ, տարրական, նախնական, միջանկյալ և խորացված:

  Խլոյան Լիլիթ
A course image
Հայոց լեզու

Հայոց լեզու և հայ գրականություն միջին և ավագ դպրոցի համար

Սույն դասընթացը ներառում է հայոց լեզվի բոլոր բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն և շարահյուսություն։ Հայ գրականությունն ընդգրկում է հին և միջնադարյան շրջանները, նոր գրականությունը և նորագույն գրականությունը։

  Ստեփանյան Աննա
A course image
Հայոց լեզու

Հայերեն բոլորի համար

Ծրագիրը ներառում է հայոց լեզվի ուսուցում սովորողի նախընտրած մակարդակով՝ սկսած տառուսուցումից մինչև բուհական մակարդակ:

  Գևորգյան Նարինե
A course image
Անգլերեն լեզու

Համալսարանի ընդունելության քննություններ

Անգլերենի այս դասընթացը ներառում է քերականության տարրական և միջին մակարդակները, որոնք Դուք առավելագույնս կսերտեք ուսուցման տարբեր մեթոդների և հնարների միջոցով։

  Պրոֆ. Մելիք–Ադամյան Մարինե
A course image
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

Python, Java, C#, և .NET ծրագրավորում

Այս դասընթացի շրջանակներում Դուք կսովորեք Python և Java ծրագրավորում, ինչպես նաև C# ծրագրավորում .Net միջավայրում։

  Dr. Հարությունյան Սուսաննա

Մեր դասախոսները

Մեր դասախոսները դասավանդում են տարբեր առարկաներ տարբեր մակարդակների և տարիքային խմբերի համար։ Առարկաները դասավանդվում են մի քանի լեզուներով: Մեր բոլոր դասախոսները տիրապետում են դասընթացների առցանց մատուցման մեթոդներին, որոնք առաջարկվում են «Հայաստանի Հեռավար Ուսուցման» հարթակի կողմից։

Ինքնուրույն ուսուցման ծրագիր

Մասնակցե՛ք ինքնուրույն ուսուցման՝ մեր կողմից մշակված անընդհատ թարմացվող ծրագրերին։ Սովորեք ե՛րբ ցանկանում եք, որքա՛ն ցանկանում եք և որտեղի՛ց ցանկանում եք։ Մասնակցի՛ր և ընդգրկվի՛ր առաջատարների ցուցակներում։

Մենք ունենք ինքնուսուցման հարյուրավոր նյութեր, որոնք հարստացվում և ավելացվում են ամեն շաբաթ: Պարապե՛ք, մրցե՛ք այլ աշակերտների/ուսանողների հետ և հավաքե՛ք գավաթներ, որոնք կարող եք տեղադրել Ձեր սոցիալական հարթակներում:

Ինքնուսուցման նյութերից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է միայն գրանցվել և մուտք գործել համակարգ։ Դուք կարող եք ընտրել Ձեզ հարմար մակարդակ, փորձել նոր վարժություններ կամ կրկնել հները, թարմացնել վիճակագրությունը և շատ ավելին:

Տեղեկացրե՛ք մեզ, եթե ցանկանում եք տեսնել ինքնուրույն ուսուցման համար այլ նյութեր, թեմաներ, և մենք սիրով կդիտարկենք Ձեր առաջարկը։

Left-paced learning picture