Ասրիյան Գայանե


Գայանեն ծնվել է 1990 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սովորել է ծննդավայրի №2 միջնակարգ դպրոցում։


2007-2011թթ․ սովորել է Արցախի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում ու ստացել բանասիրության և մանկավարժության բակալավրի աստիճան։


2011-2013թթ․ Գայանեն սովորել է Երևանի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում ու ստացել բանասիրության մագիստրոսի աստիճան։


2015 թվականից Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան №1 հիմնական դպրոցում աշխատել է որպես հայերենի ուսուցչուհի։


Գայանեն ունի 8 տարվա մանկավարժական փորձ։ Այդ ընթացքում մասնակցել է վերապատրաստումների։ Անց է կացրել դասապատրաստում տարբեր դասարանի աշակերտների հետ, տարբեր տարիքի երեխաների հետ պարապել է որպես կրկնուսույց։


Հեռավար դասավանդել է քովիդի ժամանակ, 2020 թվականի պատերազմի և հետպատերազմյան շրջաններում։ Դասը վարում է հիմնականում zoom հարթակում՝ համընթաց օգտագործելով տեքստային խմբագրիչներ, տեսասահիկներ, օնլայն գործիքներ (kahoot, quizizz, wordwall, canva և այլն), տարբեր տիպի օժանդակող միջոցներ։


Մարդկանց մեջ գնահատում է ազնվությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը։


Իր հոբբիներից ամենից շատը սիրում է երաժշտության ներքո ամիգուրումի գործել, լեզու սովորել, ընթերցել։


Գայանեն հավատում է, որ կարելիի սահմաններում անկարելի ոչինչ չկա, պետք է երազել ու հավատքով իրագործել։ Այն համոզմանն է, որ մարդը իր կյանքի ընթացքում անընդհատ պետք է սովորի ու զբաղվի ինքնակրթությամբ, ունենա իր ոգեշնչման աղբյուրը։


Գայանեն կարծում է, որ լավ արդյունքի հասնելու համար ուսուցիչը պետք է գտնի իր աշակերտին մոտիվացնելու բանալին։


Տիրապետում է հայերենին, ռուսերենին (ազատ), անգլերենին (B1), իսպաներենին (A1-A2):


Ամրագրել դաս

Խնդրում ենք ամրագրեք Ձեր առաջին դասը: Եթե ​​դուք նոր եք Հայաստանի հեռավար ուսուցման հարթակում, ապա հետևե՛ք գրանցման հետևյալ պարզագույն հրահանգներին:


Հասանելիության օրացույց (Երևանյան ժամանակով)

Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի
Վաղ առավոտյան
00:00 - 06:00
ոչոչոչոչոչայոայո
Առավոտյան
06:00 - 12:00
այոայոայոայոայոայոոչ
Կեսօրից հետո
12:00 - 18:00
այոայոայոայոայոայոոչ
Երեկոյան
18:00 - 24:00
այոայոայոայոայոայոայո