Բաղդասարյան Ալինա


Ծնվել է 1973 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ապրել և աշխատել է ծննդավայրում մինչև 2023 թվականի հոկտեմբերը։


Միջնակարգ կրթությունն ստացել է Ստեփանակերտի համար 1 դպրոցում։


1990-1995 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանում (բակալավրիատ), ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։


Ունի 26 տարվա մանկավարժական փորձ։


1995-1997 թթ. աշխատել է Խնածախի Ա. Ավագյանի անվան միջնակարգ դպրոցում, 1999 թվականից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը՝ «Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 2015 թվականից՝ նաև որպես ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն։


Մեկ կիսամյակ «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» է դասավանդել ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում։


Աշխատել է նաև հանրապետական «Ազատ Արցախ» թերթում՝ որպես սրբագրիչ։ Սրբագրել և խմբագրել է թերթեր, գրքեր, ձեռնարկներ։ «Հայոց լեզու և գրականություն. ուսումնամեթոդական ձեռնարկ դիմորդների և շրջանավարտների համար» (2009), նաև դրա լրամշակված «Հայոց լեզու. ուսումնամեթոդական ձեռնարկ դիմորդների և շրջանավարտների համար» (2013) ձեռնարկի համահեղինակ է։


Պարբերաբար մասնակցել է վերապատրաստման դասընթացների։ Վերջին անգամ վերապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերին։ Ունի արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ աշխատանքի փորձ։


Ունի ZOOM հարթակում աշխատելու բավարար փորձ։


Տարիներ շարունակ աշխատել է դիմորդների հետ, պատրաստել նրանց հայոց լեզվի և գրականության ավարտական և միասնական քննության։


Բավարար տիրապետում է տեղեկատվական տեխնոլոգիաներին։


Սիրում է իր աշխատանքը, աշակերտներին, բնաշխարհը, արվեստ։ Ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ, գեղագրությամբ։


Լավ տիրապետում է հայերենին, ռուսերենին, մասամբ՝ անգլերենին։


Ամրագրել դաս

Խնդրում ենք ամրագրեք Ձեր առաջին դասը: Եթե ​​դուք նոր եք Հայաստանի հեռավար ուսուցման հարթակում, ապա հետևե՛ք գրանցման հետևյալ պարզագույն հրահանգներին:


Հասանելիության օրացույց (Երևանյան ժամանակով)

Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի
Վաղ առավոտյան
00:00 - 06:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A
Առավոտյան
06:00 - 12:00
այոայոայոայոայոN/AN/A
Կեսօրից հետո
12:00 - 18:00
այոայոայոայոայոայոայո
Երեկոյան
18:00 - 24:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A