Ստեփանյան Աննա
1995 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի «Հայ բանասիրության» ֆակուլտետը և ստացել է բանասերի, հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչի որակավորում։
1995-2011թթ աշխատել է Երևան քաղաքի թիվ 147 միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով և´ միջին, և´ ավագ դասարաններում։
2011 թվականից մինչ այսօր աշխատում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ավագ դպրոց վարժարանում։
Ունի 28 տարվա մանկավարժական փորձ, մասնակցել է մի շարք վերապատրաստումների։ 2021թ-ին մասնակցել է ուսուցիչների կամվոր ատեստավորմանը և հաղթահարելով այն՝ ստացել է աշխատավարձի բարձրացում։
Ունի հեռավար դասավանդման փորձ, աշխատել է Google Meet, Zoom, Classroom հարթակներում։
Աննան ամուսնացած է, ունի երկու երեխա։
Սիրում է ազգային երգ-երաժշտությունը, նաև ազգային և ժողովրդական պարը։ Սիրում է անգլերենը, աշխատում է կատարելագործել անգլերեն լեզվի իմացությունը։
Աննան վարժ տիրապետում է հայերենին ու ռուսերենին։
Ամրագրել դաս