A course picture
 
Անգլերեն լեզու

Համալսարանի ընդունելության քննություններ

Այս դասընթացը կարող է դասավանդվել հետևյալ լեզուներով՝ Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 20 Եվրո



Այս դասընթացի շրջանակներում հնարավոր է կարճ ժամանակահատվածում ամենաարդյունավետ ձևով սովորել և յուրացնել հսկայական քանակությամբ նյութ, որը սովորաբար սովորում են 8-10 դասարաններում։


Այս դասընթացի բովանդակությունը կարող է հարմարեցվել Ձեր անհատական կարիքներին և գիտելիքների մակարդակին:


Աշխատելով բառապաշարի վրա՝ Ձեզ կառաջարկվի դասընթաց memrise.com և vocabulary.com կայքերում, որոնք խաղային մեթոդներով ավելի դյուրին են դարձնում նոր բառապաշարի յուրացումը և նպաստում են նրա հարստացմանը։


Նախապես հակիրճ ծանոթանալով քերականական կանոններին` Ձեզ հնարավորություն է տրվում դրանք անմիջապես կիրառել քերականական վարժությունների մեջ՝ թույլ տալով նաև կատարել սխալներ, որոնց քննարկումն էլ ավելի կնպաստի նոր նյութի ամրադնդմանը։


Քանի որ լեզու սովորելը պահանջում է ամենօրյա աշխատանք, հանձնարարվում են ամենօրյա առաջադրանքներ և իրականացվում սերտված նյութի արձանագրում։ Ամեն անգամ Դուք ոչ միայն նոր նյութ եք սովորում, այլև նոր նյութին զուգահեռ կրկնում եք նաև արդեն անցածը։ Կրկնությունը նպաստում է ոչ միայն սովորելուն, այլ նաև հնարավորություն է տալիս սովորածի անցումը երկարաժամկետ հիշողության մեջ։

Tutor picture

IELTS-ի, TOEFL-ի, ընդունելության քննությունների և սահուն խոսքի դասընթացների փորձառու դասախոս: Սովորեցնում է լեզվի բոլոր ասպեկտները, ներառյալ քերականությունը, խոսելը, գրելը, կարդալը և լսելու հմտությունները, ինչպես նաև ինչպես ավելի արդյունավետ սովորել:


Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Տիրապետում է անգլերենին, ռուսերենին և հայերենին:



Տեսնել ամբողջական պրոֆիլը