A course picture
 
Անգլերեն լեզու

Անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացում

Այս դասընթացը կարող է դասավանդվել հետևյալ լեզուներով՝ Հայերեն, Իսպաներեն, Անգլերեն

Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 20 Եվրո



Այս դասընթացի շնորհիվ Դուք ամբողջովին կտիրապետեք թե՛ առօրյա և թե՛գործնական տարբեր իրավիճակների համար անհրաժեշտ անկաշկանդ և վստահ արտահայտվելու լեզվական ողջ զինանոցին։


Դասընթացը ներառում է լսելու, խոսելու, կարդալու և գրելու հմտությունները՝ ապահովելով լիարժեք և ամբողջական ուսուցման գործընթաց:


Ինտերակտիվ դասերի, գործնական վարժությունների և խաղարկվող տարբեր իրավիճակների միասնության շնորհիվ այս դասընթացն ընդգրկում է անգլերենի հաղորդակցության բոլոր տարրերը՝ բառապաշարի հարստացումը, քերականության օգտագործումը և արտասանության կատարելագործումը:


Այս դասընթացի շրջանակներում, խաղարկելով տարբեր իրավիճակներ, Դուք կսովորեք ներկայացնել ինքներդ Ձեզ, ստանալ, տալ և կատարել հանձնարարություններ, կատարել գնումներ և այլն։ Այսպիսով Դուք ձեռք կբերեք առօրյա իրավիճակներում անգլերենով հաղորդակցվելու անհրաժեշտ բոլոր հմտությունները։


Դասընթացի ընթացքում կունենաք նաև մոդուլներ նվիրված քերականության հիմնական հասկացություններին՝ հնարավորություն տալով Ձեզ ավելի վստահ շփվել և հստակ արտահայտել Ձեր մտքերը:


Ինտերակտիվ աուդիո վարժությունների և արտասանության վարժությունների միջոցով, Դուք կաշխատեք Ձեր խոսքը կատարելագործելու և բանավոր հաղորդակցման հմտությունները զարգացնելու վրա:


Այս դասընթացի առավելությունն այն է, որ այն ամբողջովին ունի կիրառական ուղղվածություն։ Իրական կյանքի առօրյա տարբեր իրավիճակների խաղարկման և դիալոգների միջոցով, Դուք կտիրապետեք լեզվական խոսքի բոլոր հմտություններին։


Անկախ այն բանից, թե Դուք ձգտում եք ընդլայնել Ձեր սոցիալական միջավայրը՝ ձեռք բերելով նոր ծանոթություններ, ներգրավվել տարաբնույթ խոսակցությունների մեջ կամ հեշտությամբ կատարել գործնական առաջադրանքներ, այս դասընթացը սովորողին տրամադրում է բանավոր շփման և անգլախոս միջավայրում հաջողակ աշխատելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները։

Tutor picture

Փորձառու ուսուցիչ. Դասավանդում է օտար լեզուներ՝ հայերեն, անգլերեն, իսպաներեն։ Տիրապետում է հայերեն, անգլերեն, իսպաներեն լեզուներին:



Տեսնել ամբողջական պրոֆիլը