GM Հարութունյան Գևորգ
Գևորգ Հարությունյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում։ Նա ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Հայկական Պետական Ինստիտուտը՝ մանկավարժի մասնագիտությամբ։
Գևորգը շախմատի գրոսմայստերի կոչում է ստացել 2009 թվականին: Նա մասնակցել և հաղթել է մի շարք ազգային և միջազգային շախմատի մրցաշարերում: Ահա նրա մասնագիտական ձեռքբերումներից մի քանիսը.
- 1994թ., 1996թ., 1998թ. Տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոն;
- 2001-2003թթ. Երևանի տղամարդկանց 1-ին լիգայի հաղթող;
- 2008թ. «Ռեկտորի գավաթ» մրցաշարում նվաճել է 1-3 մրցանակները;
- 2009թ. «Khazar Cup» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը;
- 2011թ. «Նորուզի գավաթ» մրցաշարում զբաղեցրել է 1-ին տեղը;
- 2012թ.«Առաջին շաբաթ» մրցաշարում գրավել է 1-ին տեղը;
- 2012թ. «Shiraz Ramazan Cup» մրցաշարում զբաղեցրել է 1-ին տեղը;
- 2014թ. «Զուդովի հուշամրցաշարում» զբաղեցրել է 3-րդ տեղը;
- 2014թ. «Ռուսաստանի գավաթ» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը;
- 2014թ. «Alborz Cup» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը;
- 2016թ. «Paytakht Open» մրցաշարում զբաղեցրել է 1-2-րդ տեղերը;
- 2017թ. «Roquetas Del Mar Open» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը;
- 2017թ. «Սևիլյա Օփեն» մրցաշարում զբաղեցրել է 3-8-րդ տեղերը;
- 2017-2018թթ. Հայաստանի ակումբային առաջնության հաղթող;
- 2018թ. «Innsbruck Open» մրցաշարում զբաղեցրել է 1-ին տեղը;
- 2018թ. «Իմպերիա Օփեն» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը;
- 2018թ. «Մաքս Զավանելի» հուշամրցաշարում գրավել է 2-րդ տեղը;
- 2019թ. «Պանավեզիս» մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը;
- 2019թ. «Alba Julia Open» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը;
- 2019թ. «Riga Term Eko Cuo» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը;
- 2020թ. «Caspian Cup» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Գևորգ Հարությունյանը համարվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից մեկը՝ ունենալով ավելի քան 20 տարվա շախմատի մարզչական փորձ։ Նրա շախմատային մարզչական ուշագրավ արդյունքներից են.
- Աստղիկ Հարությունյան. Եվրոպայի փոխչեմպիոն Մ-14.
-Ալիռեզա Ֆիրուզջայի անձնական մարզիչ: Պարսկաստանի տղամարդկանց բացարձակ չեմպիոն, բարձրակարգ գրոսմայստեր:
- Գրոսմայստեր Ղոլամի Արյանի անձնական մարզիչ:
- Միջազգային վարպետ Դանեշվար Բարդիայի անձնական մարզիչ:
- Կին միջազգային վարպետ Ալինասաբ Մոբինայի անձնական մարզիչ - Ասիայի կրկնակի չեմպիոն, Պարսկաստանի 3-ակի չեմպիոն:
Գևորգի մարզչական փորձը ներառում է.
- 2005 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է Հենրիկ Գասպարյանի անվան օլիմպիական շաշկի և շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում։
- 2005-2006 թվականներին աշխատել է Հայաստանի շախմատի ակադեմիայում։
- 2 տարի աշխատել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցում
- 2019 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում
Գևորգը վիրտուալ շախմատ մարզելու մեծ փորձ ունի՝ աշխարհի բոլոր ծայրերից ուսանողների հետ: Գևորգը կարող է շախմատ դասավանդել հայերեն, անգլերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով:
Ամրագրել դաս