Աշխարհագրություն միջին և ավագ դպրոցների համար
Այս դասընթացը կարող է դասավանդվել հետևյալ լեզուներով՝ Հայերեն
Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 30 Եվրո
Դասընթացի նպատակն է ճանաչել մեզ շրջապատող աշխարհը, շեշտադրվում է մեր հայրենիքի՝ Հայաստանի աշխարհագրության խոր իմացությունը, որը յուրաքանչյուր հային նույնքան անհրաժեշտ է, որքան մայրենի լեզվի մշակույթի իմացությունը։ Այն հայագիտական հիմնական դասընթացներից է։ Մեր հայրենիքի աշխարհագրության իմացությունը կօգնի մեզնից յուրաքանչյուրին ճիշտ գնահատել երկրի զարգացման հեռանկարներն ու իրական հնարավորությունները։
Դասընթացի գրականության ընտրությունը մեծապես կախված է աշակերտի նպատակներից։
Դասընթացի համար կտրամադրվեն նաև հավելյալ նյութեր, կտրվեն տնային առաջադրանքներ։