Մելիքսեթյան Նվարդ


Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Տվյալների գիտություն» (Data Science) բաժնի երրորդ կուրսի ուսանող։ Արդեն երկու տարի է, ինչ օնլայն մաթեմատիկայի ուսուցիչ է: Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին: 2023 թվականի աշնանը սկսել է տվյալների գիտության բակալավրիատը՝ Հայաստանի առաջատար համալսարանում և ներկայումս շարունակում է ուսումը այս ոլորտում: Նախքան համալսարանը, ավարտել է Փոլիտեխնիկի ավագ դպրոցը: Իր կրթության շնորհիվ Նվարդը ունի ամուր հիմք վիճակագրության, մաթեմատիկայի, ծրագրավորման (Python և R) և տվյալների վերլուծության մեջ: Դրանից բացի Նվարդը վերջին երկու տարիներին առցանց Zoom հարթակի միջոցով դասավանդում է մաթեմատիկա ԱՄՆ-ի տարրական և միջին դպրոցի աշակերտների համար: Սիրում է աշխատել երեխաների հետ, և իր ամենասիրելի պահը այն է, երբ տեսնում է նրանց դեմքին երջանիկ արտահայտություն, երբ նրանք վերջապես հասկանում են բացատրած թեման: Դասավանդման ընթացքում Նվարդը զարգացրել է համբերություն, որը համարում է արդյունավետ աշխատանքի հիմնական բանալին՝ ցանկացած մարդու հետ աշխատելու համար։ Նվարդի հիմնական հոբբին է երաժշտությունը, նվագում է դաշնամուր և գիթառ: Խոսում է վարժ անգլերեն, քանի որ իր համալսարանը միջազգային է, իսկ դասավանդման լեզուն՝ ագլերենը։


Ամրագրել դաս

Խնդրում ենք ամրագրեք Ձեր առաջին դասը: Եթե ​​դուք նոր եք Հայաստանի հեռավար ուսուցման հարթակում, ապա հետևե՛ք գրանցման հետևյալ պարզագույն հրահանգներին:


Հասանելիության օրացույց (Երևանյան ժամանակով)

Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի
Վաղ առավոտյան
00:00 - 06:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A
Առավոտյան
06:00 - 12:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A
Կեսօրից հետո
12:00 - 18:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A
Երեկոյան
18:00 - 24:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A