Ֆրանսերեն բոլորի համար
Սույն դասընթացը ներառում է ֆրանսերեն լեզվի քերականության, հնչյունաբանության և բանավոր խոսքի ուսուցում և կիրառություն։ Գրավոր տեքստի ընկալում և վերարտադրություն:
Ռայան դիպլոմավորված մասնագետ է:
2007 թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների բաժինը գերազանցությամբ :
Ռայան ունի 12 տարվա մանկավարժական ստաժ՝ դասավանդել է միջնակարգ դպրոցում, աշխատել է SPFA կազմակերպությունում և Պոլ-Էլուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում որպես ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի:
Դասավանդում է ինչպես 10-15 տարեկան աշակերտներին, այնպես էլ 18 տարեկանից բարձր երիտասարդներին:
Դասապրոցեսին Ռայան օգտագործում է ժամանակակից մեթոդներ դասը արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար:
Օտար լեզվի ուսուցման մեջ կարևորում է ոչ միայն տեսական կայուն գիտելիքներ տալը, այլ նաև բանավոր խոսքի հմտություններ ձևավորելը:
Ունի հեռավար դասավանդման փորձ zoom հարթակում:
Դպրոցական տարիքից Ռայայի ամենամեծ նախասիրությունը եղել ու մնում են լեզուները:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, ուսումնասիրել է նաև իսպաներեն, իտալերեն և կորերեն:
Երկուշաբթի | Երեքշաբթի | Չորեքշաբթի | Հինգշաբթի | Ուրբաթ | Շաբաթ | Կիրակի | |
---|---|---|---|---|---|---|---|
Վաղ առավոտյան
00:00 - 06:00 |
ոչ | ոչ | ոչ | ոչ | ոչ | ոչ | ոչ |
Առավոտյան
06:00 - 12:00 |
այո | այո | այո | այո | այո | այո | այո |
Կեսօրից հետո
12:00 - 18:00 |
այո | այո | այո | այո | այո | ոչ | ոչ |
Երեկոյան
18:00 - 24:00 |
այո | ոչ | ոչ | այո | ոչ | ոչ | ոչ |
Ամրագրել դաս