Շախմատ
Այս դասընթացը կարող է դասավանդվել հետևյալ լեզուներով՝ Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 25 Եվրո
Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ասում է. «Շախմատն իր ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, իսկ վարպետության դժվարությամբ՝ գիտություն։ Շախմատը կարող է այնքան երջանկություն հաղորդել, որքան լավ գիրքը կամ երաժշտական ստեղծագործությունը»:
Այսպիսով, շախմատը կարող է հիմնարար դեր խաղալ մարդու անհատականության մեջ, եթե, իհարկե, ցանկանում ես տիրապետել խաղին:
Շախմատ սովորելուց և խաղալուց կարելի է օգուտ քաղել տարբեր ձևերով: Ճանաչողական առավելությունները ներառում են բարձրակարգ մտածողության հմտությունների կատարելագործում և պահպանում, ինչպիսիք են՝ խնդիրների լուծումը, որոշումների կայացումը, պլանավորումը և նույնիսկ վերլուծական մտածողությունը:
Dr. Ռոբերտ Ֆերգյուսոնի ուսումնասիրությունը նվիրված քննադատական մտածողությանը ցույց է տվել, որ 7-ից 9-րդ դասարանների աշակերտների, ովքեր սկսել են շախմատ խաղալ, ողջախոհությունն ու քննադատական մտածողությունը 17% ավելի բարձր էր համեմատած այն հասակակիցների հետ, ովքեր շախմատ չեն խաղում:
Բացի այդ, շախմատի ուսուցումն ու պրակտիկան նպաստում են զգոնության և իրազեկության զարգացմանը:
Շախմատի մարզումը և պրակտիկան նպաստում են խաղացողների մտավոր սրության և ճանաչողական կենսունակության զարգացմանը:
Շախմատն օգնում է գնահատել դիրքերի փոփոխությունը, մտածել երկու կողմերի տեսնակյունից և հետևաբար որոշումներ կայացնել:
Շախմատը բարելավում է մարդու մաթեմատիկական հմտությունները։ Մաթեմատիկան հաճախ ընկալվում է որպես գիտություն, որն ընդունակ է լուծել միայն վերացական խնդիրներ և ոչ ավելին։ Բայց դա այդպես չէ: Մաթեմատիկան տրամաբանության և Ձեր գլխում առկա փոփոխականների հետ խաղալու ունակության մասին է, որը զարգանում է շախմատ խաղալու շնորհիվ։
Շախմատը բարելավում է խոսքային հմտությունները։ Dr. Ալբերտ Ֆրանկը ուսումնասիրում էր երեխաներին, ովքեր շախմատ էին խաղում շաբաթական երկու ժամ: Արդյունքում նա եզրակացրեց, որ խաղը, որը հիմնականում անկախ է լեզվից, կարող է իրականում բարելավել խոսքային հմտությունները, քանի որ այն ներգրավում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են լեզվի և տրամբանության համար։
Շախմատը բարելավում է մարդու էմոցիոնալ վիճակը։ Շատերը կարծում են, որ շախմատը սառը հաշվարկային խաղ է, սակայն կարևոր է հասկանալ, որ խաղն ի սկզբանե նախատեսված է երկու խաղացողի համար, որն իր հերթին բարելավում է խաղացողների հուզական վիճակը, ինչպես նաև զարգացնում է հոգեսոցիալական փոխազդեցությունը:
Շախմատը մարդուն դարձնում է նաև ավելի նպատակասլաց, քանի որ նա միշտ ձգտում է հաղթել մրցակցին, և հետևանքը դառնում է հետևյալը՝ նրա մտածողության մեջ առաջանում է առաջնորդի մտածելակերպ։
Ի վերջո, շախմատը կարող է ծառայել որպես զվարճանքի և ուղեղի խթանման հիանալի գործիք։