A course picture
 
Քիմիա

Ընդհանուր քիմիա, անօրգանական քիմիա և օրգանական քիմիա

Այս դասընթացը կարող է դասավանդվել հետևյալ լեզուներով՝ Հայերեն

Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 20 Եվրո



Դասընթացի պլանը կազմվում է ելնելով աշակերտի պահանջներից և նպատակներից:


Օգտագործվում է ուսուցման մ շարք մեթոդներ, ինչպիսիք են դասախոսությունները, ցուցադրությունները, ինտերակտիվ գործողությունները և վիրտուալ փորձերը: Կարևորվելո է վերլուծական մտածողության, հաշվարկային խնդիրների լուծման հետ կապված հմտությունների զարգացումը:


Դասերը կարող են անցկացվել ֆորմալ և ոչ ֆորմալ եղանակներով:


Առաջին տարբերակում շեշտը դրված է քիմիայի սկզբունքների և հասկացությունների լուսաբանման վրա՝ հենվելով դասագրքերում սահմանված չափանիշներին և ուղեցույցներին:


Ոչ ֆորմալ դասերը առաջնահերթություն են տալիս գործնական ըմբռնմանը և հետաքրքրասիրության վրա հիմնված ուսուցմանը: Ուշադրության կենտրոնում են լաբորատոր փորձերը, իրական աշխարհի կիրառությունները և թեմայի նկատմամբ անձնական հետաքրքրությունը:


Անհրաժեշտության դեպքում կտրվեն հավելյալ նյութեր, տնային առաջադրանքներ, կապահովվի հետադարձ կապը:

Tutor picture

Քիմիայի փորձառո ուսուցչուհի։ Դասավանդում է է 7-12րդ դասարանի աշակերտներին, նաև նախապատրաստում է բուհերի ընդունելության քննություններին:


Ամուսնացած է, ունի երկո երեխա:


Տիրապետում է հայերենին, ռուսերենին:



Տեսնել ամբողջական պրոֆիլը