Բաղդասարյան Ալինա
Ծնվել է 1973 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ապրել և աշխատել է ծննդավայրում մինչև 2023 թվականի հոկտեմբերը։
Միջնակարգ կրթությունն ստացել է Ստեփանակերտի համար 1 դպրոցում։
1990-1995 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանում (բակալավրիատ), ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։
Ունի 26 տարվա մանկավարժական փորձ։
1995-1997 թթ. աշխատել է Խնածախի Ա. Ավագյանի անվան միջնակարգ դպրոցում, 1999 թվականից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը՝ «Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 2015 թվականից՝ նաև որպես ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն։
Մեկ կիսամյակ «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» է դասավանդել ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում։
Աշխատել է նաև հանրապետական «Ազատ Արցախ» թերթում՝ որպես սրբագրիչ։ Սրբագրել և խմբագրել է թերթեր, գրքեր, ձեռնարկներ։
«Հայոց լեզու և գրականություն. ուսումնամեթոդական ձեռնարկ դիմորդների և շրջանավարտների համար» (2009), նաև դրա լրամշակված «Հայոց լեզու. ուսումնամեթոդական ձեռնարկ դիմորդների և շրջանավարտների համար» (2013) ձեռնարկի համահեղինակ է։
Պարբերաբար մասնակցել է վերապատրաստման դասընթացների։ Վերջին անգամ վերապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերին։
Ունի արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ աշխատանքի փորձ։
Ունի ZOOM հարթակում աշխատելու բավարար փորձ։
Տարիներ շարունակ աշխատել է դիմորդների հետ, պատրաստել նրանց հայոց լեզվի և գրականության ավարտական և միասնական քննության։
Բավարար տիրապետում է տեղեկատվական տեխնոլոգիաներին։
Սիրում է իր աշխատանքը, աշակերտներին, բնաշխարհը, արվեստ։ Ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ, գեղագրությամբ։
Լավ տիրապետում է հայերենին, ռուսերենին, մասամբ՝ անգլերենին։
Ամրագրել դաս