Սարոյան Ռուզաննա


Ռուզաննան ծնվել է 1975 թվականի հուլիսի 6-ին Արցախում։


Դպրոցն ավարտել է 1992թ-ին։ Նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, 1997թ-ին ավարտել Արցախի պետական համալսարանը բարձրագույն կրթությամբ։


ՈՒնի 5-12-րդ դասարաններում 26 տարվա դասավանդման փորձ՝ մայրենի, հայոց լեզու և գրականություն առարկաների։


Տիրապետում է տարիքային և մանկավարժական հոգեբանությանը, արժևորում է վերաբերմունքը երեխայի նկատմամբ, ստեղծագործական ճանապարհով ձգտում հասնել կատարելության։


Երեխային մղում է ինքնաճանաչողության փորձ ձեռք բերելուն և նախագծում վերլուծական աշխատանքներ։


Պարապում է բուհական ընդունելության քննությունների համար, վարում զրույցի դասընթաց, սովորեցնում գրականագիտական մտածողություն։


Բացատրական ոճը մատչելի է, աշխատում է այնքան մինչև աշակերտը լիարժեք ըմբռնի նյութը։


2014թ-ին մասնակցել է ՀՀ ԿԳՆ <<Կրթության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից կազմակերպված դասընթացին և ստացել վկայական։


2014, 2019, 2020թթ-ին պարգևատրվել է ԱՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայում իր աշակերտների ցուցաբերած գիտելիքների համար։


2019թ-ին տրվել է պատվոգիր մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի և արձանագրած հաջողությունների համար, ՈՒսուցչի օրվա կապակցությամբ։


2022թ-ին մասնակցել է <<Էպիկենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից իրականացրած վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական։


ՈՒնի հեռավար դասավանդման փորձ Zoom հարթակում։


Ամուսնացած է, ունի չորս երեխա։


Սիրում է վերլուծական աշխատանքներ կատարել: Հետաքրքրված է հայ ժողովրդի պատմությամբ։ Ռուզաննան վարժ տիրապետում է հայերենին։


Ամրագրել դաս

Խնդրում ենք ամրագրեք Ձեր առաջին դասը: Եթե ​​դուք նոր եք Հայաստանի հեռավար ուսուցման հարթակում, ապա հետևե՛ք գրանցման հետևյալ պարզագույն հրահանգներին:


Հասանելիության օրացույց (Երևանյան ժամանակով)

Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի
Վաղ առավոտյան
00:00 - 06:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A
Առավոտյան
06:00 - 12:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A
Կեսօրից հետո
12:00 - 18:00
այոայոայոN/AայոN/AN/A
Երեկոյան
18:00 - 24:00
N/AN/AN/AN/AN/AN/AN/A