A course picture
 
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

Python, Java, C#, և .NET ծրագրավորում

Այս դասընթացը կարող է դասավանդվել հետևյալ լեզուներով՝ Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 10 Եվրո



Այս դասընթացը բաղկացած է երեք հիմնական մասից․ Python ծրագրավորման հիմունքեր, Java ծրագրավորում և ծրագրավորում .Net միջավայրում C# լեզվով։


Python ծրագրավորման հիմունքեր բլոկում, ուսանողը կսովորի Python ծրագրավորման լեզվի հնարավորություններին, կօգտվի բազմաթիվ օրինակներ պարունակող ուսուցողական նյութերից, և կձևավորի իր մեջ ծրագրավորման պրակտիկ հմտություններ։ Մենք կօգտագործենք մի շարք լավ օրինակներ և կաշխատենք Pycharm IDE-ով (Integrated Development Environment).


Java ծրագրավորման լեզուն մնում է ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկը։ Այս լեզուն օգտագործվում է վեբկայքերում, Մեծ Տվյալների և Արհեստական Բանականության հետ կապված ծրագրերում, ինչպես նաև Իրերի ինտերնետում։ Մենք կօգտագործենք մի շարք լավ օրինակներ և կաշխատենք Eclipse կամ IntelliJ IDEA IDE-ով։


Այս դասընթացի երրորդ մասն է հանդիսանում ծրագրավորում .Net միջավայրում C# լեզվով։ Ուսանողը կսովորի C# օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում, կհասկանա համապատասխան սինտաքսը և սեմանտիկան: Ուսանողը կաշխատի Visual Studio 19-ով կամ այդ ծրագրի ավելի նոր տարբերակնեկով։


Դասընթացի նյութը կարող է հարմարեցվել ուսանողի կարիքներին։

Tutor picture

Սուսաննան ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։


Սուսաննան ունի շատ տարիների դասախոսական փորձ հետևյալ առարկաներում․ Python և C# ծրագրավորման լեզուներ, ծրագրավորում .Net միջավայրում, ինչպես նաև MSSQL տվյալների շտեմարաններ և Linux համակարգ։


Սուսաննան տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:



Տեսնել ամբողջական պրոֆիլը