Հայոց լեզու և հայ գրականություն միջին և ավագ դպրոցի համար
                            Այս դասընթացը կարող է դասավանդվել հետևյալ լեզուներով՝                            Հայերեն
							
Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 15 Եվրո
                            
                            Դասընթացը առավելագույնս հարմարեցվում է աշակերտի կարքիներին, գիտելիքների առկա մակարդակին և նպատակներին։ 
Ըստ նրա ունեցած գիտելիքների՝ ուսուցիչը կազմում է ուսուցման անհատական պլան։ Աշխատանքը կատարվում է մանրակրկիտ, հանգամանալից։
Թեման տեսականորեն բացատրվում է, գծապատկերների, աղյուսակների միջոցով ավելի հասկանալի է մատուցվում նյութը։ Կատարվում են համապատասխան վարժություններ և տրվում է տնային հանձնարարություն։ Ստուգվում է տնային հանձնարարությունը, եթե կան անհասկանալի պահեր, նորից է բացատրվում թեման, մինչև աշակերտի մոտ թեման ամրակայվի և ամրապնդվի։
Դասագրքերից զատ օգտագործվում է հավելյալ գրականություն, տրամադրվում է օժանդակ նյութեր։
Գրականության դասերին ծանոթանում են հեղինակի կյանքին և գործունեությանը, վերլուծում են ստեղծագործությունները, կատարվում է կերպարների վերլուծություն։ Մեծ ուշադրություն է դարձվում խոսքին, ոճական շարադրանքին, դատողական վերլուծությանը։
Միջին դասարաններում առավել խոր ուշադրություն է դարձվում վարժ ընթերցանությանը, մտքի ընկալմանը և շարադրանքի վերարտադրմանը։