Հայերեն բոլորի համար
Ծրագիրը ներառում է հայոց լեզվի ուսուցում սովորողի նախընտրած մակարդակով՝ սկսած տառուսուցումից մինչև բուհական մակարդակ:
Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 35 Եվրո
Փոխհամագործակցման ընթացքում հստակեցվում է աշակերտի կարողունակությունների մակարդակը, որից հետո մշակված քայլաշարով ուսումնասիրվում է ընտրված նյութը, վերլուծվում, եզրակացություններ արվում և կիրառվում։ Գիտելիքները գնահատվում են ըստ վերջնարդյունքի։
Համապատասխան գրականությունից օգտվող աշակերտը ինքնուրույն և արդյունավետ աշխատել կսովորի․ նա կօգտագործի մեթոդներ, որոնք կառուցողական են, դիտարկելի և շարունակական։
Աշակերտը միշտ կսովորի սովորել և արժևորել իր ձեռքբերումը։
Աշակերտին կտրամադրվեն նյութեր, քարտային և թեստային աշխատանքներ, գծակարգիչն, անհրաժեշտ գրականություն։