Microsoft SQL Server
Այս դասընթացը կարող է դասավանդվել հետևյալ լեզուներով՝ Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Այս դասի մեկ ժամի արժեքն է՝ 10 Եվրո
Այս ներածական Microsoft SQL դասընթացում ուսանողը կսովորի տվյալների շտեմարանների հետ աշխատելու այնպիսի կարևով հմտություններին, ինչպիսիք են շտեմարանների ստեղծումը, աղյուսակների նորմալացումը, տարբեր հարցումների կառուցումը, որոնք կպահեն տվյալները, կփոխեն, կջնջեն կամ ուղղակի կկարդան տվյալները։ Մենք կհետազոտենք տարբեր գործառույթներ, ինչպիսիք են distinct, order by, group by, having, կօգտվենք հատուկ հրահանգներից 'as, between, like, in', և այլն։ Ուսանողը կսովորի հետևյալ ենթալեզվի տեսակները․
DDL – Data Definition Language
DQL – Data Query Language
DML – Data Manipulation Language
DCL – Data Control Language
TCL – Transaction Control Language
Ուսանողը կսովորի տարբեր աղյուսակների տեսակներ՝ օրինակ ժամանակավոր կամ միացյալ աղյուսակներ, ենթահարցումներ, միացումների տարբեր տեսակներ, առաջնային կամ օտար բանալիներ և այլ կարևով դրույթներ։ Բոլոր թեմաներին կից տրվում են օրինակներ։ Ուսանողը կկարողանա փորձարկել սովորած նյութը՝ աշխատեցնելով հրահանգները իր սեփական համակարգում։
Այս դասընթացի նյութը կարող է հարմարեցվել ուսանողի կարիքներին և նպատակներին, ինչպես նաև իր Microsoft SQL-ի իմացության մակարդակին։